Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իզուր ծախսեր

Իզուր ծախսեր
03.06.2008 | 00:00

ՈՒրբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀԿ-ն իսկապե՞ս քաղաքական որոշում է կայացրել ԱԺ նախագահ հարցում, ինչպես մի քանի նույնակերպ հոդվածներում «ավետվում» է, ասաց, որ ինքը շատ լավ գիտի, թե այդ նյութերն ինչպես են գրվում, և ով է այն պատվիրում. «Բոլորն էլ լավ գիտեն այդ մասին Հայաստանում, ինքս գիտեմ անգամ այդ նյութերի տակ ստորագրողների անունները, սակայն այդ լրագրողների հետ որևէ խնդիր չունեմ: Պարզապես ասեմ` իզուր ծախսեր են»։
«Իրավունք դե ֆակտոյի» հարցին՝ «Դուք ասացիք, որ իզուր գումարներ են ծախսվում հրապարակումների համար, սակայն, բոլոր դեպքերում, այդ հրապարակումներում, որոնք նույնությամբ կրկնվում են այս կամ այն թերթում, շեշտադրումներ են կատարվում թե՛ նախագահական ինստիտուտի, թե՛ Ազգային ժողովի ինստիտուտի և թե՛ ՀՀԿ-ի՝ որպես իշխող կուսակցության ինստիտուտի ուղղությամբ, և, լրագրողական բառապաշարով, այդ ինստիտուտները փաթեթով «փչացվում են»: Ինչո՞ւ, որովհետև, ըստ այդ հրապարակումների, եթե ՀՀ նախագահը միանձնյա որոշում է ԱԺ նախագահ փոխել, ինչը ընտրովի պաշտոն է ՀՀ Սահմանադրությամբ, ապա նա դառնում է սահմանադրախախտ: Եվ այս ամենի առնչությամբ որևէ պատասխան չկա»:
-Ասացի, և իսկապես այդպես էլ լինելու է` չեմ մեկնաբանելու որևէ բան: Մի կարճ ժամանակ առաջ հայտարարեցին, թե ես իբր մարտի մեկի դեպքերի հետ կապված ինչ-որ շտաբի անդամ եմ եղել, անհեթեթ մի բան: Հիմա բոլոր անհեթեթությունները հերքելու վրա եթե մարդիկ իրենց ուժերը ծախսեն, կարծում եմ, շատ թանկ կնստի բոլորի վրա: Իսկ որևէ մեկը որևէ բան կամ որևէ մեկին չի կարող փչացնել, եթե մարդիկ անում են անընդունելի և անբարոյական քայլեր, ուրեմն՝ իրենք իրենց են փչացնում, ուրիշ ոչինչ: Չնայած ես կնախընտրեի, որ այդ բառը չօգտագործեինք ընդհանրապես:
Կ. Դ.

Դիտվել է՝ 5921

Մեկնաբանություններ